Վճարման և առաքման պայմանները

Գները, առաքման ծախսերը, հարկերը և տուրքերը.

Կայքում տեղադրված ապրանքների բոլոր գները ՀՀ դրամով են:
Կայքում նշված ապրանքների գինը ներառում է բոլոր հարկերը:
Ապրանքի նշված գինը ներառում է բանկային փոխանցման միջնորդավճարը:
Ապրանքի վերադարձի դեպքում առցանց վճարված գումարի ետ վերադարձման բանկային միջնորդավճարը և/կամ բանկային այլ վճարումներն իրականացվում են Գնորդի/վճարողի (Օգտատիրոջ) հաշվին, բացառությամբ՝ թերություններով ապրանք(ներ)ի ետ վերադարձի դեպքում:
Կայքում հնարավոր անճշտությունների կամ Պատվերի հետ կապված սխալների և/կամ տեխնիկական խնդիրների դեպքում, Ընկերությունը պահպանում է անճշտությունը շտկելու և ճիշտ գինը գանձելու իրավունքը: Նման իրավիճակում Ընկերությունը կապ կհաստատի Գնորդի հետ և կառաջարկի ապրանքները իրական գնով գնելու տարբերակ կամ չեղյալ կհամարի Պատվերը:

Վճարման պայմանները.

Օգտատերը կարող է ընտրել Կայքում նկարագրված վճարման եղանակներից որևէ մեկը: Ընկերությունը պահպանում է ցանկացած ժամանակ վճարման որոշակի եղանակներ ժամանակավորապես կասեցնելու, բացառելու կամ ընդգրկելու իրավունքը:
Վճարումը կատարվում է՝

  • առցանց՝ ArCa վճարային համակարգի միջոցով (Arca, Visa, MasterCard, American Express և այլն),
  • կանխիկ գնման եղանակով,
  • բանկային փոխանցմամբ:

Կանխիկ վճարման տարբերակի ընտրության դեպքում Գնորդը պարտավորվում է ապրանքի համար վճարումն իրականացնել պատվիրված ապրանքի առաքման պահին Կայքում նշված գումարի 100%-ի չափով:
Բացառությամբ 3-րդ կետով նախատեսված դեպքի, վճարումը կատարվում է պատվիրված ապրանք(ներ)ի գնի միանվագ և 100% նախնական վճարմամբ:
ArCa վճարային համակարգով գնում կատարելու դեպքում, ապրանք(ներ)ի մատակարարումը իրականացվում է 3 աշխատանքային օրերի ընթացքում։

Առաքում.

Առաքումն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում: Առաքման համար վճարման պայմանները՝ կախված ապրանքի քանակից, գնից և/կամ առաքման տարածությունից, կարող են փոփոխության ենթարկվել, որոնց վերաբերյալ Գնորդը նախապես կտեղեկացվի կապի որևէ եղանակով: Պատվերը առաքվում է «LIVING’S»-ի կողմից ընտրված տրանսպորտային միջոցով: Այն պահից, երբ Օգտատերն ավարտում է իր պատվերի կազմումը «LIVING’S» առցանց գնումների կայքում, Ընկերության կողմից տրամադրվում է ակնկալվող առաքման ժամկետ՝ նվազագույն և առավելագույն ժամկետների սահմանումով, ինչպես նաև առաքման վճարը՝ առաքման հեռավորությամբ և Պատվերի գնով պայմանավորված: «LIVING’S»-ի կողմից իրականացվում են բոլոր հնարավոր միջոցները Պատվերը ժամանակին առաքելու համար:

Ընկերությունը սահմանված ժամկետներում կիրականացնի Պատվերի առաքումը Օգտատիրոջ կողմից վճարումն ամբողջությամբ կատարելուց հետո, բացառությամբ կանխիկ վճարման դեպքի: Առաքման ժամկետը կարող է երկարաձգվել ողջամիտ ժամկետում անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կամ այլ դեպքերում, որոնց համար Ընկերությունը պատասխանատու չէ, օրինակ՝ գործադուլները, հեռահաղորդակցության ոլորտում տեխնիկական կամ այլ խնդիրները և այլն:
Բոլոր ապրանքները հանդիսանում են Ընկերության սեփականությունը մինչև այն պահը, քանի դեռ պատվիրված ապրանքի և/կամ ապրանքների գումարն ամբողջությամբ վճարված չէ Ընկերության հաշվեհամարին:
Ծրագրերի/լիցենզիաների (software) առցանց գնման դեպքում ներբեռնումը կատարվում է Գնորդի սեփական ռիսկով, ով պատասխանատու է www.livings.am կայքից վաճառվող Ծրագր(եր)ի ներբեռնման և լիցենզիայի բանալիներով ակտիվացման գործընթացը ճիշտ քայլերով կատարելու համար: Կայքի միջոցով իրականացվում է Ծրագրերի/լիցենզիաների օգտագործման իրավունքի վաճառք, ինչի դեպքում Օգտատիրոջ/Գնորդի էլեկտրոնային հասցեին  ուղարկվում է լիցենզիաների ակտիվացման կոդը (keys), որը համարվում է գնված ապրանքի պատշաճ առաքում:
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Ծրագրերի գնման և ներբեռնման իրավական հնարավոր սահմանափակումների համար, որոնք կարող են սահմանված լինել արտահանման կանոնակարգերով, այլ պետությունների օրենսդրությամբ և իրավական ակտերով: