Կահույք

Ապակե և հայելային կահույքի խնամքը

Կահույք գնելիս միշտ հույս ունենք, որ այն մեզ հնարավորինս երկար կծառայի՝ պահպանելով իր սկզբնական տեսքը: Նման կահույքի հմայքն այն է, որ գրեթե անկշիռ տեսք ունի ու տեսողականորեն տարածություն է մեծացնում՝ ավելի լուսավոր ու օդեղենդարձնելով: Բացի այդ՝ ապակին չի «վախենում» հեղուկից, ինչը նկատելի առավելություն է լոգարանի ինտերիերը ստեղծելիս: Սկզբունքորեն ապակե կահույք խնամելը դժվար չէ, պարզապես պետք է պարբերական բնույթ կրի: Պետք է խուսափել քերծվածքների առաջացումից, խորհուրդ չի տվում նաև տաք ըմպելիքով լի բաժակ դնել նրա վրա: Դրա համար պետք է հատուկ անձեռոցիկներ կամ տակդիրներ գնել: Ամեն մի խոնավ մաքրումից հետո հայելային մակերևույթներն ու ապակին հարկ է շփել՝ մինչև փայլի, իսկ ավելի լավ է դրա համար օգտագործել հատուկ միկրոֆիբրե կտոր: